Ասքերով․ «Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողը»

Արխիվ

«Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողը»,- այսօր Օրդուբադում, «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ համաժողով-փառատոնի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը։

«Վերադարձն արևմտյան ադրբեջանցիների օրինական, պատմական և բարոյական իրավունքն է, քանի որ այդ հողերը մեր հնամենի տարածքներն են»,- Report.az կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը՝ հավելելով նաև, թե «Արևմտյան Ադրբեջանի թեման Հայաստանին ուղղված տարածքային պահանջ չէ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամրուլաև․ «Արևմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական կարևորություն ունի»