Արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքն ընդունվեց

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը, ըստ որի քվեարկելու իրավունքից զրկվում են Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ վերջին երկու տարվա առնվազն կեսը՝ մեկ տարին հայրենիքում չեն եղել։ Բացառություն է սահմանվում միայն ուսման մեկնածների և պետական գործուղումների համար։

Կողմ քվեարկեցին միայն «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները և «Հայաստան» դաշինքից հեռացած Գեղամ Նազարյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է օրենքի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։

Մի շարք հասարակական կազմակերպություններ խիստ քննադատել են այս նախագիծը՝ պնդելով, որ օրենսդրական փոփոխությունները հակասահմանադրական են ու ընտրական իրավունքի անօրինական և անհամաչափ սահմանափակում՝ վտանգելով ժողովրդավարական սկզբունքները և խախտելով քաղաքացիների քաղաքական իրավունքները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դրսում ապրող ՀՀ քաղաքացիներին քվեարկելն արգելող և ընտրակաշառքի պատիժը խստացնող օրինագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ Գործող ԱԺ-ն հաջորդ ընտրությունների համար խստացնում է խաղի կանոնները«Ափալ-թափալ անցկացնում են». դրսում ապրողներին ընտրելու իրավունքից զրկելու հարցը՝ արտահերթի նիստի օրակարգում«ՔՊ-ի՝ ընտրելու իրավունքը սահմանափակելու նախաձեռնությունը հակասահմանադրական է». սահմանադրագետ «Լավ օրից չէ, որ գնում ենք նման փոփոխության». ՔՊ-ն արտերկրում ապրողներին զրկելու է ընտրելու իրավունքից