Արմեն Գրիգորյանն ընդունել է Մագդալենա Գրոնոյին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Կողմերը կարևորել են օրերս Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

Հանդիպմանն ընդգծվել են Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքերը, որոնցով եվրոպական ընկերություններին խրախուսվում է ներդրումներ իրականացնել Հայաստանում։

Գրիգորյանն ու Գրոնոն քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ-ն ու ԵՄ-ն վերահաստատեցին տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքները