Արկը հարվածել է ԱՄԷ-ում լցանավին

Անհայտ ծագման արկը Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Ֆուջեյրայից դեպի արևելք ընկած հատվածում, լցանավի է հարվածել՝ պատճառելով աննշան կառուցվածքային վնասներ, հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործողությունների կենտրոնը (UKMTO)։

Գործակալությունը հաղորդել է, որ անձնակազմի շրջանում տուժածներ չկան, շրջակա միջավայրին ևս վնաս չի պատճառվել։

Ֆուջեյրան ԱՄԷ-ի բնակչության քանակով 7-րդ քաղաքն է, գտնվում է Օմանի ծոցի ափին։

ԱՄԷ-ի ՀՕՊ-ն այս պահին արձագանքում է Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը պնդում է, որ Իրանի անվտանգության ծառայության ղեկավարը սպանված է, Թեհրանը չի հաստատում