«Արհեստական բանականությունն է գեներացրել Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութը». փաստաբան

«Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերը արհեստական բանականությամբ են ստեղծված», - այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց կալանավորված արքեպիսկոպոսի փաստաբանը: Արսեն Բաբայանն ասաց՝ Մայր Աթոռի դիվանապետին վերագրվող հայտնի ինտիմ տեսանյութն ուղարկել էր միջազգային փորձաքննության հինգ տարբեր երկրներ: Ստացել է երեքի՝ Ռուսաստանի, Սերբիայի և Չեռնոգորիայի փորձագետների պատասխանները: Ըստ այդմ՝ տեսանյութն իրական չէ:

Մինչդեռ Քննչական կոմիտեի փորձագետը եզրակացրել է՝ լուսանկարներում պատկերված է միևնույն անձը:

«Ազատության» ձեռքի տակ հայտնված Քննչականի փորձաքննությունը բաղկացած է երկու լուսանկարից՝ մեկն Արշակ սրբազանինն է, մյուսը՝ տեսանյութում պատկերված տղամարդունը: Փորձագետը համեմատել է երկու լուսանկարներն ու եզրահանգել՝ պատկերված անձանց ճակատային, քթային և կզակի շրջանների ձևերը համընկնում են: Համընկնում է նաև սանրվածքի ձևը՝ մասնավորապես բակերը, և ճաղատությունը: Երկուսն էլ կրում են օպտիկական ակնոցներ:

Փաստաբան Բաբայանը, սակայն, այսօր համեմատելով միջազգային ու տեղական փորձաքննությունները, խոսում էր դրանց որակական տարբերությունների մասին: Միջազգային փորձագետների եզրակացությունը մի քանի էջից է բաղկացած, դրանք ներկայացնում են տեսանյութի՝ արհեստական բանականության օգնությամբ գեներացվելու մանրամասները, մինչդեռ Քննչական կոմիտեի փորձագետը մի քանի տողով համեմատում է տարբեր անկյան տակ արված երկու լուսանկարներն ու պնդում, թե քիթը, բակերը, ակնոցներ նման են, նշանակում է՝ կարելի է եզրակացնել, որ այդ երկու լուսանկարներում նույն մարդն է:

«Սա արվել է սրբազանին արատավորելու համար», - եզրահանգում է նրա փաստաբանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ակնոցն ու բակերը՝ որպես ապացույց». միջազգային փորձագետներ՝ տեսանյութը կեղծ է, Քննչական՝ Արշակ սրբազանն էԱրշակ արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգվեց երկու ամսովԻրավապահները խուզարկել են Արշակ արքեպիսկոպոսի հարազատների տներըԱրշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով. Գարեգին ԵրկրորդԻնչո՞ւ է ՔԿ-ն Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսագրության փորձաքննության եզրակացությունը տրամադրել երրորդ անձիԻ՞նչ գործողությունների մասին է ԱԱԾ-ն ակնարկել Արշակ սրբազանինԱկնարկներ եղել են որոշակի գործողությունների. Արշակ սրբազանը հաստատեց, որ ԱԱԾ-ականների հետ հանդիպել էՔԿ. Փորձաքննությամբ հաստատվել է՝ տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսն է«Բաղնիք, ննջարան ... » . ո՞վ է ապօրինի տեսանյութի հեղինակը