«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը պետք է դառնա Հայաստանի հետ խաղաղության գործընթացում քննարկումների մաս․ Ալեքբերլի

Իլհամ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչական շենքի մոտ, 2022թ.

«Արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենի բնակավայրեր վերադարձի հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում քննարկվող թեմաներից մեկը»,- այսօր Բաքվում հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան․ պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» խորագրով միջոցառմանը։

«Առանց այդ իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության մասին»,- պնդել է Ալեքբերլին՝ հավելելով, թե Արևմտյան Ադրբեջանի համայնքը, «հիմնվելով միջազգային իրավունքի վրա, միջազգային կազմակերպություններից և համաշխարհային հանրությունից պահանջում է ճանաչել և ապահովել այդ մարդկանց իրավունքները»։

«Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունները»,- ասել է կազմակերպության ղեկավարը, ով նաև Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր է։

Օրեր առաջ նույն թեմայով երկօրյա համաժողով էր անցկացվել Նախիջևանում, իսկ այսօր էլ քննարկում է նախատեսված ԱՄՆ Կոնգրեսում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

APA. «Կապիտոլիումում քննարկվելու է Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման թեման»

Պաշտոնական Երևանը պնդում է, որ նման հարց Բաքվի հետ չի քննարկվել ու չի քննարկվելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդդիմադիրներին էր մեղադրում «Հայաստանի պետական շահերի դեմ գործելու» և «300 հազար ադրբեջանցիների վերադարձի գոյություն չունեցող թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մղելու փորձերի» համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը ներկայացնում է որպես ազգային առաջնահերթություն«Ուժեղ Հայաստան»-ը բորբոքում է «300 հազար ադրբեջանցիների» թեման, Փաշինյանը հակադարձում է՝ ասողը «գլուխը պատով է տալիս»Վարչապետը մանդատ է խնդրում, որ ընդդիմախոսները «Մեղրին չհանձնեն», «300 հազար ադրբեջանցու էջն էլ չբացվի»