Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողության

Առաջին ատյանի դատարանը բավարարել է «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանի փաստաբանի միջնորդությունը. Նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորվել էին նոյեմբերին: Հաղորդումը իրավապահներին ներկայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդդիմադիր հայացքներով հաղորդավարները 7 ժամանոց հարցազրույց էին ունեցել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս հարցազրույցից հետո ԱԺ նախագահն իր տելեգրամյան էջում գրառմամբ դիմել էր երրորդ նախագահին, քննադատել նրան ու վիրավորական՝ «շան լակոտ, լածիրակ» բառերով արտահայտվել փոդքասթերների հասցեին: Սրանից հետո արդեն ընդդիմադիր հաղորդավարները մեկ այլ հաղորդմամբ ավելի կոշտ ու վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ էին հնչեցրել ԱԺ նախագահի հասցեին:

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի ներկայացուցիչները քաղաքական են որակում մեղադրանքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը՝ լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական ցանկում