5-րդ պաշտոնանկությունը՝ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի հետևանքով

Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, «Ազատությանը» հայտնել են գլխավոր դատախազությունից:

Սա արդեն հինգերորդ պաշտոնանկությունն է Արարատի մարզի իրավապահ համակարգում՝ Վեդիում ամիսներ առաջ տեղի ունեցած անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի բացահայտումից հետո:

Երեկ աշխատանքից ազատվել էին նաև՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ Արմեն Մկրտչյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը:

Արարատի մարզի Վեդի համայնքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին ահազանգեր ներկայացրել է Վեդիի դպրոցը դեռևս փետրվարին, ապա լրագրողներն էին բարձաձայնել:

Անչափահասների փաստաբանների պնդմամբ՝ իրավապահների անգործության հետևանքով բռնությունը շարունակվել է մինչև ապրիլի 22-ը:

Գործը տեղից շարժվեց լրատվամիջոցների բացահայտումներից հետո:

Ենթադրյալ բռնարարները երեկ կալանավորվել են երկու ամսով:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Առերեսում՝ դեռահասների նկատմամբ սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անցՎեդիի դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, պնդում է վարչապետըԱրարատի մարզի և Վեդիի ոստիկանության ու քննչականի պետերն ազատվել են պաշտոններիցՓաշինյանը պնդում է՝ Վեդիի դեպքը իրավապահներն են բացահայտել, փաստաբանը հակադարձում էՎեդիի գործով երկու ձերբակալվածները կալանավորվել են