«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար և դատարան կներկայացնեն, հայտնում են Քննչական կոմիտեից:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում:
Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար:
Կալանավորմանը զուգահեռ՝ Ծառուկյանի ձեռնարկությունները փակ են, ստուգումներ են, գույքագրումներ:
Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի կապարակնիքը նախորդ շաբաթ հեռացրել են. ըստ գործարանի ներկայացուցչի՝ հարկային մարմինն է ներսում ստուգումներ իրականացնում։