Aramco. «Նավթի շուկայում կարող են աղետալի զարգացումներ լինել»

Աշխարհի խոշորագույն նավթային ընկերությունը՝ Սաուդյան Արաբիային պատկանող Aramco-ն, այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ Հորմուզի նեղուցի արգելափակումը կարող է «աղետալի հետևանքներ ունենալ համաշխարհային նավթային շուկայի համար»։

Հորմուզի նեղուցը արգելափակվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, որը հայտարարել է, թե «այստեղով անգամ մեկ լիտր նավթ չի արտահանվի, քանի դեռ ԱՄՆ և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանին»։

Հորմուզի նեղուցով օրական տեղափոխվում է աշխարհում սպառվող նավթի ընդհանուր ծավալի 20 տոկոսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եթե Իրանը խաթարի նավթի հոսքը Հորմուզի նեղուցով, ԱՄՆ-ը կհարվածի «20 անգամ ավելի ուժեղ». ԹրամփՆավթը կտրուկ թանկանում է՝ ստիպելով G7-ին հրատապ հավաք անցկացնել