Արաղչին Նեթանյահուին «սողուն» է անվանել

Արխիվ

Իրանի արտգործնախարարն Իսրայելի վարչապետին սողուն է անվանել: Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ Բենյամին Նեթանյահուն իսրայելցիներին եբրայերեն դիմելիս բացահայտորեն գլուխ է գովում, թե ինչպես ինքն Իսրայելի անունից ԱՄՆ վարչակազմին խաբեց ու ներքաշեց Իրանի դեմ պատերազմի մեջ։

«Նեթանյահուն բացահայտորեն ծիծաղում է, թե ինչպես է «ազդել» Ամերիկայի վրա՝ ամերիկյան հեռուստաալիքներով 1000 ժամ եթերաժամի միջոցով։ Անգլերենով նա գովաբանում է նախագահի առաջնորդությունը։ Սողուն»,- գրել է Իրանի արտգործնախարարը։


Պատերազմից ավելի քան վեց ամիս անց այսօր ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել: ԱՄՆ-ն հայտարարել է, որ հրթիռներ արձակող երկու կայանք է խոցել Լարակ կղզում՝ կանխելով Հորմուզում նոր ականների տեղադրման փորձը:

Իրանն իր հերթին բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների ուղղությամբ, անօդաչուներով էլ հարձակվել է ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ավիաբազայի վրա: