Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի իր պաշտոնակիցների հետ

Շաբաթ ուշ երեկոյան կայացած առանձին հեռախոսազրույցների ընթացքում Իրանի արտգործնախարար նախարար Աբբաս Արաղչին, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը քննարկել են երկկողմ հարցերը, տարածաշրջանային զարգացումները և տարածաշրջանում կայունությունը վերականգնելուն ուղղված վերջին դիվանագիտական ջանքերը, հայտնում է իրանական IRNA-ն:

Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին:

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի պատրաստվում բանակցել Թեհրանի հետ, քանի դեռ իրանական ուժերը չեն դադարեցրել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները:

«Դուք պետք է դադարեք կրակել առևտրային նավերի վրա: Ամեն ինչ այնքան պարզ է... Նախագահը շատ հստակ է եղել. մենք չենք բանակցելու նրանց հետ: Չենք բանակցելու, մինչև չդադարեն առևտրային նավերի վրա կրակել»,- ասել էր փոխնախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ոչնչացրել են իրանական երեք նավթատար