Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններում դիվանագիտական լուծման «մեծ հնարավորություն» կա

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ նշելով, որ Թեհրանի միջուկային նկրտումների հարցում դեռևս «լավ հնարավորություն» կա դիվանագիտական լուծման հասնելու։

Արաղչին այս մասին ասել է CBS News-ի «Face the Nation» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ:

Ամերիկյան Axios-ն էլ՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի, գրում է, որ Միացյալ Նահանգների բանակցողները պատրաստ են ուրբաթ օրը Ժնևում Իրանի հետ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել, եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում ստանան միջուկային համաձայնագրի վերաբերյալ Իրանի մանրամասն առաջարկը։

Նախօրեին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X-ում գրել է. «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել ԱՄՆ գործողություններին և ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները ցանկացած հնարավոր սցենարի համար»:

Փետրվարի 17-ի բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարությունը հայտարարեց մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ընդգրկվել ապագա համաձայնագրի նախագծում: Վաշինգտոնը հայտարարեց, որ խորհրդակցությունները լավ են անցել, սակայն Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունել Սպիտակ տան «կարմիր գծերը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը ԵՄ երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը «ահաբեկչական կազմակերպություններ» է հռչակել Իրանի և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններըԹրամփի սպառնալիքներից ժամեր անց. Թեհրանը խոստանում է պատրաստել միջուկային համաձայնագրի նախագիծԼավրովն ու Արաղչին Իրանի միջուկային ծրագիրն են քննարկելԹրամփը զգուշացնում է Իրանին՝ համաձայնության չգալու դեպքում՝ «վատ բաներ» կպատահենԹրամփը կոչ է արել Թեհրանին միանալ ԱՄՆ-ին «խաղաղության ճանապարհին»Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում ընդգծել է՝ երկխոսության համար անհրաժեշտ է զերծ մնալ սպառնալիքներից. Արաղչի