Արաղչի․ «Վստահ եմ, որ կարող ենք պայմանավորվել ԱՄՆ-ի հետ»

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի, արխիվ

«Վստահ եմ, որ մենք կարող ենք միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ», - CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Ցավոք սրտի, մենք կորցրել ենք Միացյալ Նահանգների՝ որպես բանակցային գործընկերոջ հանդեպ մեր վստահությունը», - նշել է Արաղչին՝ պնդելով, սակայն, որ վերջին օրերին մի շարք միջնորդ պետությունների օժանդակությամբ կայացած շփումները ամերիկացիների հետ «արդյունավետ էին»։

Պատասխանելով CNN-ի լրագրողի հարցին՝ արդյո՞ք Իրանը պատրաստ է ուղղակի բանակցությունների մեջ մտնել Վաշինգտոնի հետ, Արաղչին նշել է. - «Կարևորը բանակցությունների էությունն է, ոչ թե ձևը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է, որ դեռ հույս ունի Իրանի հետ համաձայնության հասնելԹեհրանը զգուշացնում է տարածաշրջանային հակամարտության մասին, եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա«Ռեժիմի փոփոխությունը լիակատար ֆանտազիա է». ԱրաղչիԹրամփը հայտարարել է, որ Իրանը բանակցում է ԱՄՆ-ի հետԹրամփն ակնկալում է, որ Իրանը կձգտի համաձայնագրի՝ ԱՄՆ-ի հարվածներից խուսափելու համար