ԱՊՀ-ն անուշադրության չի մատնի Հայաստանում անցկացված Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը

Անկախ Պետությունների Համագործակցությունում չեն կարող անուշադրության մատնել եվրաինտեգրման ծրագրերի մասին Երևանի հայտարարություններն ու Հայաստանում անցկացված ԵՄ-ի՝ Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Այսօր մենք չենք կարող անուշադրության մատնել վերջերս Հայաստանում անցկացված Եվրամիության՝ Ուկրաինային նվիրված գագաթնաժողովը և երկրի ղեկավարության՝ Եվրամիություն անդամակցելու ուղղությամբ որդեգրած դիրքորոշումը։ Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է մնալ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ ու օգտվում է այդ անդամակցության առավելություններից»,- ասել է նա «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարին. արդյունքներ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, զուգահեռ բողոքի ակցիաներ էին