Անօդաչուի հարվածից հրդեհվել է Սարատովի նավթավերամշակման գործարանը

Ռուսաստան - Հրդեհը Սարատովի նավթավերամշակման գործարանում, 31-ը մայիսի, 2026թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերվա ընթացքում խոցվել և վնասազերծվել է 216 անօդաչու թռչող սարք:

Սարատովի մարզում անօդաչուի գրոհից հետո «քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ են վնասվել», - հաղորդել է նահանգապետ Ռոման Բուսարգինը՝ չհստակեցնելով, թե ինչ օբյեկտներ:

Ուկրաինական տելեգրամյան ալիքները, մինչդեռ, հայտնում են Սարատովի նավթավերամշակման գործարանի տարածքում ուժեղ հրդեհի մասին:

Գործարանը «Ռոսնեֆտ» ընկերության կառույցի մաս է կազմում, դրա նախագծային հզորությունը տարեկան շուրջ 7 միլիոն տոննա նավթ է: 2023 թվականին վերամշակման ծավալը կազմել է 4.8 միլիոն տոննա, փոխանցել են Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբից:

Ռուսաստանյան մեկ այլ՝ Ռոստովի մարզի իշխանությունները հաղորդել են Մատվեևո-Կուրգանսկի շրջանում վառելիքի պահեստարանի վրա գրոհի մասին: Անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհվել է մասնավոր ձեռնարկության վառելիքի պահեստարանը, գրել է նահանգապետ Յուրի Սլյուսարը: Մատվեև Կուրգան ավանում վնասվել են դեղատուն, երկու խանութ և ավտոմեքենա, փոխանցել է նահանգապետը:

Կիրովի մարզի նահանգապետ Ալեքսանդր Սոկոլովը հաղորդել է Ուրժումսկի շրջանի մի ձեռնարկությունում անօդաչու թռչող սարքի գրոհին հաջորդած հրդեհի մասին:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինայի բանակը հաղորդում է ռուսական երկու Տու-142 օդանավ և «Իսկանդեր» համալիր խոցելու մասին Ուկրաինական անօդաչուների հարվածներից Ռուսաստանում 3 մարդ է զոհվել, հրդեհվել են նավթաբազաներՈւկրաինական ԱԹՍ հարվածից Վոլգոգրադում զոհ և վիրավորներ կանՈւկրաինան Storm Shadow հրթիռներ է կիրառել, հայտնում է ռուսական կողմը