Աննա Հակոբյանի և նրա ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի դրվագներով որևէ քննություն չկա, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
Ընդդիմությունն էր ամիսներ առաջ ահազանգել, որ «Իմ քայլը» հիմնադրամը անգլերենի անվճար դասեր է խոստանում: Սա համարել էին նախընտրական փուլում բարեգործության արգելքի խախտում: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն այդ ժամանակ ասել էր՝ ուսումնասիրում են հարցը: Սա նշանակում է, որ Հակակոռուպցիոնն, ուսումնասիրելով այս հարցը, եզրահանգել է, որ հիմնադրամը խախտումներ թույլ չի տվել:
Խախտումներ, սակայն, հայտնաբերել է դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդը»: Երեկ հայտարարեցին, որ դիմել են վարչական դատարան: Պահանջում են 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՊՊԾ աշխատակիցներով շրջապատված Աննա Հակոբյանն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱյսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից առանձին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած Աննա Հակոբյանը չպատասխանեց «Ազատության» հարցին, թե արդյոք իր ղեկավարած հիմնադրամը նախընտրական փուլում դադարեցնելո՞ւ է բարեգործական ծրագրերը:
Հակոբյանը, որ կարճատև բաժանումից հետո նորից միավորվել է վարչապետ Փաշինյանի հետ, շրջապատված էր պետական պահպանության ավելի քան տասը աշխատակիցներով: Նրանք լրագրողներին քաշքշեցին ու թույլ չտվեցին մոտենալ Հակոբյանին: