Աննա Գրիգորյանը՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արթուր Խաչատրյանը՝ քարտուղար

«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։

«Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության համաձայն՝ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցած հանդիպմանը քննարկվել են առաջիկա անելիքները։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Ազգային ժողով է գնում 12 մանդատով: Քաղաքական ուժի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս անգամ ևս հրաժարվեց մանդատից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԿԸՀ-ն հրապարակեց նոր Ազգային ժողովի կազմը