Անկարան փորձում է դադարեցնել պատերազմը. Ֆիդան

Թուրքիան բանակցություններ է վարում բոլոր կողմերի հետ՝ Իրանում պատերազմը դադարեցնելու և բանակցություններին վերադարձի նպատակով, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ Անկարան ակտիվ շփումների մեջ է Օմանի կառավարության հետ, որն, ըստ Ֆիդանի, «ևս փորձում է որևէ արդյունքի հասնել»։

«Մենք արդեն մի քանի օր է, ինչ շփումների մեջ ենք նաև եվրոպացիների հետ։ Եթե ցանկանում եք, որ խաղաղություն հաստատվի, եկեք համատեղ աշխատենք, ասում ենք մենք»,- նշել է Ֆիդանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Օր 4-րդ. Դեռ ոչինչ չի վկայում, թե առաջիկայում պատերազմը կդադարեցվիԹրամփը պնդում է՝ Իրանի ՀՕՊ-ը, օդուժը, նավատորմը և ղեկավարությունը վերացված են, Փեզեշքիանը վստահեցնում է՝ շարունակում են աշխատել