ԱՄՆ-ը քննարկում է Մերձավոր Արևելքում հազարավոր ամերիկացի զինվորներ տեղակայելու հարցը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մերձավոր Արևելքում հազարավոր ամերիկացի զինվորներ տեղակայելու հարցը, քանի որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստվում են Իրանի դեմ իրենց արշավի հնարավոր հաջորդ քայլերին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել են ամերիկացի պաշտոնյա և այս թեմային ծանոթ երեք անձինք։

Տեղակայումը, ըստ լրատվամիջոցի, կարող է Թրամփին լրացուցիչ տարբերակներ տրամադրել՝ Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների ընդլայնման հարցում։

Այդ տարբերակներից մեկը նավթատար նավերի անվտանգ անցման ապահովումն է Հորմուզի նեղուցով, առաքելություն, որը հիմնականում կիրականացվի օդային և ռազմածովային ուժերի միջոցով, ասել են աղբյուրները: Սակայն նեղուցի անվտանգությունը կարող է նաև նշանակել ԱՄՆ զորքերի տեղակայում Իրանի ափամերձ հատվածում, ասել են չորս աղբյուրները, այդ թվում՝ երկու ԱՄՆ պաշտոնյաներ:

Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Թրամփի վարչակազմը նաև քննարկել է նաև Իրանի Խարգ կղզի, որը Իրանի նավթի արտահանման 90 տոկոսի կենտրոնն է, ցամաքային ուժեր ուղարկելու տարբերակներ:

ԱՄՆ պաշտոնյաներից մեկն ասել է, որ նման գործողությունը շատ ռիսկային կլինի: Իրանն ունի կղզի հասնելու կարողություն հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը զգուշացնում է ծանր հետևանքների մասին, եթե Իրանը կրկին հարվածի Կատարի գազային հանգույցին