ԱՄՆ-ը խորհուրդ է տվել Ադանայի մոտ գտնվող հյուպատոսարանի ոչ կենսական աշխատակիցներին լքել տարածքը

Միացյալ Նահանգները խորհուրդ է տվել Թուրքիայի հարավում՝ Ադանայի մոտ գտնվող հյուպատոսարանի ոչ կենսական աշխատակիցներին հեռանալ։ Այն տեղակայված է ՆԱՏՕ-ի կարևորագույն բազայի մոտ։

«2026 թվականի մարտի 9-ին, Արտաքին գործերի նախարարությունը հրամայել է ոչ արտակարգ իրավիճակների ԱՄՆ պետական աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին լքել Ադանայի գլխավոր հյուպատոսարան՝ անվտանգության նկատառումներով», - գրված է X սոցիալական ցանցում տարածված հաղորդագրության մեջ։

Միացյալ Նահանգներն ավելի վաղ կոչ էր արել իր քաղաքացիներին վերանայել Կիպրոս մեկնելու ծրագրերն այն բանից հետո, երբ կղզում գտնվող բրիտանական ռազմական բազան դարձել էր անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախ։

ԱՄՆ-ի չորս աստիճան ճանապարհորդական զգուշացումների համակարգում Կիպրոսը դասվել էր երրորդ մակարդակում, որը մեկ աստիճանով ցածր է ամենաբարձր՝ «չմեկնել» զգուշացումից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին վերանայել Կիպրոս մեկնելու ծրագրերը