ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթի խոշոր գնորդ 5 երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ

ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների Կոնգրեսում ներկայացվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թարմացված տարբերակը, որը նախատեսում է մինչև 100 տոկոս սակագներ սահմանելու հնարավորություն ռուսական նավթի խոշորագույն գնորդ հինգ երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։

Հանրապետական և դեմոկրատ սենատորները երեկ հրապարակել են օրինագիծը, որը նպատակ ունի պատժամիջոցներ կիրառել ռուս պաշտոնյաների, ռազմական հրամանատարության, բանկերի և ռուսական էներգետիկ ոլորտի դեմ։ Բացի այդ, փաստաթուղթն առաջարկում է ճնշում գործադրել Կրեմլի հետ համագործակցողների՝ Չինաստանի, Հնդկաստանի, Սլովակիայի, Հունգարիայի և Ադրբեջանի վրա՝ նվազեցնելու իրենց կախվածությունը ռուսական նավթից։ Մաքսատուրքեր են նախատեսված նաև ռուսական գազի հինգ խոշորագույն գնորդների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Ճապոնիայի և Հունգարիայի համար։

Նախագիծն առաջ էր տանում սենատոր Լինդսի Գրեհեմը, ով շաբաթ օրը հանկարծամահ եղավ: Դրանից մեկ օր առաջ՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ, սենատորը հայտարարել էր, որ այս հարցում համաձայնության է եկել նաև նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Օրինագծի նախնական տարբերակը ներկայացվել էր մեկ տարի առաջ՝ 2025 ի ապրիլին։

Նոր տարբերակը ներառում է մի դրույթ, ըստ որի՝ նախագահ Թրամփը կարող է չեղարկել պատժամիջոցները, եթե համարի, որ դա բխում է ԱՄՆ ազգային շահերից։

Երեկ խոսելով այս նախաձեռնության մասին՝ Սպիտակ տան ղեկավարը վստահություն էր հայտնել, որ այն կընդունվի Կոնգրեսում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լինդսի Գրեհեմին Սենատում կփոխարինի քույրըՄահացել է ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը


Տե՛ս նաև այստեղ