ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախօրեին հայտարարել է, որ ներկայումս քննարկվում է հարցը, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Անկարան 2019-ին ձեռք էր բերել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր։
«Փիթը (ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթ) և ամբողջ թիմը հիմա ուսումնասիրում են այդ հարցը, քանի որ կան որոշ պայմաններ, որոնց իրականացման մասին պետք է վստահ լինենք՝ ամերիկյան օրենսդրության պահանջներին համապատասխանելու առումով։ Նախագահը մեզ հանձնարարել է իրականացնել այդ աշխատանքը», Reuters-ի փոխանցմամբ նշել է փոխնախագահ Վենսը։
Դեռ անցյալ տարեվերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ դիտարկում է Թուրքիային ժամանակակից F-35 կործանիչներ վաճառելու հնարավորությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցելԱյս տարի հունվարին Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը վստահություն էր հայտնել, որ Թրամփը կվերականգնի ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումն ու կչեղարկի Անկարայի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 2019-ին։