ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիներին վերաբերող բոլոր միգրացիոն հարցումների քննումը, հայտնում է Reuters-ը:
Այս քայլը հաջորդում է Թրամփի կոչին իր կառավարությանը՝ վերանայել աֆղան ներգաղթյալների գործերը:
Ավելի վաղ Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով վիրավորվել էին Ազգային գվարդիայի երկու զինվորներ: Իրավապահները կալանավորել էին Վաշինգտոն նահանգում բնակվող 29-ամյա աֆղանցու:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղի ունեցածը որակել է «ահաբեկչության ակտ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրակոցներ Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ. վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինվորներ