ԱՄՆ-ՌԴ համաձայնության շրջանակում ռուսական դիզվառելիքի մի մասը կգնի Թուրքիան. նախարար

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը մասնակցում է «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումին, 16-ը հոկտեմբերի, 2026թ.

Թուրքիան կգնի Ռուսաստանի կողմից համաշխարհային շուկաներ մատակարարվող դիզելային վառելիքի մի մասը՝ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Նա ընդգծել է, որ համաձայնությունը կարևոր է Թուրքիայի էներգետիկ անվտանգության համար, քանի որ երկրին այս հարցում մասամբ կախված է Ռուսաստանից։

«Վերջին ամիսներին Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել դիզելային վառելիքի արտահանման վրա, երբ սկսեց բախվել այս խնդրին։ Այժմ նրանք համաձայնության են եկել դիզելային վառելիքի վերաբերյալ Թրամփի հետ <…> Մեր բանակցությունների արդյունքում մենք այս դիզելային վառելիքի մի մասը կտեղափոխենք Թուրքիա», - ասել է Բայրաքթարը՝ առանց նշելու ծավալները կամ մատակարարման ամսաթվերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտնել է Պուտինի հետ զրույցի, ռուսական դիզվառելիքի մատակարարման պայմանավորվածության մասին

Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ համաձայնության է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի շրջանակում Ռուսաստանն անհապաղ կմատակարարի ավելի քան 300,000 տոննա վառելիք, ևս 500,000 տոննա՝ նոյեմբերին, մեկ միլիոն տոննա՝ «անմիջապես դրանից հետո» և երեք միլիոն տոննա՝ «շուտով՝ հաշվի առնելով ռուսական նավթավերամշակման գործարանների վիճակը»։

Ռուսաստանում 2026 թվականի հուլիսի 8-ից գործում է դիզելային վառելիքի արտահանման արգելքը։ Թրամփի հայտարարությունից մեկ օր անց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ Ռուսաստանը կսկսի արգելքի վերացումը «անմիջապես»՝ նախատեսվածից շուտ։ Ավելի ուշ էլ նա հայտարարել է, որ ռուսական դիզելային վառելիքը ԱՄՆ շուկաներ կհասնի պայմանագրերի ստորագրումից 15-20 օր անց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամերիկացի սենատորները Թրամփից պահանջում են հրաժարվել ռուսական դիզելի ներմուծումից

Մի խումբ ամերիկացի սենատորներ պահանջել են, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվի Ռուսաստանից դիզելային վառելիքի ներմուծումը վերսկսելու որոշումից՝ պնդելով, որ այն հակասում է ամերիկյան օրենսդրությանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին քննադատել է Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի արտահանման համաձայնությունը և ռուսական էներգակիրների նկատմամբ պատժամիջոցների մեղմացման որոշումը՝ զգուշացնելով, որ դրանով Վաշինգտոնը նպաստում է ռուսական ռազմական մեքենայի գործողություններին: