ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Բաքու

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանել է Բաքու: Ըստ փոխնախագահի մամուլի խոսնակի՝ Վենսի ընտանիքին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Սամիր Շարաֆովը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր պաշտոնակատարը:

Նախատեսվում է, որ փոխնախագահ Վենսը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա տեղի կունենա ընդլայնված կազմով երկկողմ հանդիպում: Սպասվում է նաև մամուլի համար հայտարարություններ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վենսն ու Ալիևն ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցին

Նախքան Բաքում մեկնելը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-ին ժամանել էր Երևան: ԱՄՆ փոխնախագահը Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ի պատասխան հարցին, թե արդյոք պատրաստվում է Բաքվում խոսել հայ գերիների մասին, ասել է, որ այդ հարցը, անշուշտ, բարձրացվելու է։