Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները, որոնք պետք է ավարտվեին նախօրեին, ևս մեկ օրով երկարաձգվել են, տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Ըստ գերատեսչության՝ բանակցությունները կվերսկսվեն այսօր առավոտյան։ Բանակցություններն անցկացվում են Վաշինգտոնում՝ ամերիկյան միջնորդությամբ։
«Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները շարունակվում են, և մենք նպաստում ենք դրանց», - ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:
Բանակցություններն ընթանում են Իսրայելի և իրանական աջակցություն վայելող «Հեզբոլա»-ի միջև հաստատված փխրուն հրադադարի ֆոնին: Լիբանանը մերձավորարևելյան պատերազմի մեջ ներքաշվեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմից օրեր անց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելն ու Լիբանանը հերքում են լուրերը, թե Իսրայելը դուրս է բերել զորքերը Հարավային Լիբանանի մի հատվածիցԼիբանանի նախագահը ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ քննարկել է հրադադարի պահպանման հարցը Վաշինգտոնն ու Թեհրանն ամփոփել են բանակցությունները Շվեյցարիայում, հայտնել են միջնորդներըՆեթանյահու. «Լիբանանում անվտանգության գոտին կպահպանենք այնքան, որքան անհրաժեշտ է մեր ժողովրդին պաշտպանելու համար»ԱՄՆ նախագահը հայտարարում է՝ կհարվածի Իրանին, եթե Թեհրանը չզսպի «Հեզբոլա»-ինԻսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ ԿացԼիբանանն է գլխավորում հրադադարի բանակցությունները և բաց է Իրանի օգնության համար. Ջոզեֆ Աուն Հրադադարի համաձայնությունից ժամեր անց Իսրայելը հարվածել է Լիբանանին, առնվազն 20 մարդ է զոհվել