ԱՄՆ-ն ընդլայնում է Իրանի շրջափակումը. WSJ

Բեռնանավ Հորմուզի նեղուցի մերձակայքում, արխիվ

Միացյալ Նահանգներն ընդլայնում է Իրանի ծովային շրջափակումը: Պատժամիջոցների տակ գտնվող այն նավերը, որոնք կասկածվում են մաքսանենգ ճանապարհով բեռնափոխադրումներ իրականացնելու մեջ, կարող են զննվել, ընդհուպ՝ առգրավվել, հաղորդում է The Wall Street Journal-ը։

«Շրջափակումն իրականացնելուց զատ, իրանական բոլոր նավերը, Օտարերկրյա ակտիվների կառավարման գրասենյակի (OFAC) սամանած պատժամիջոցների տակ գտնվող նավերը և մաքսանենգության մեջ կասկածվող բոլոր նավերը ենթակա են ստուգման՝ իսկության ճշտման համար», - հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը։

Գերատեսչությունից հայտնում են՝ ԱՄՆ ուժերը կարող են այցելել այդ նավեր, գրոհել, զննել և առգրավել դրանք, անկախ գտնվելու վայրից։

Վաշինգտոնի այս քայլը Թեհրանի դեմ ճնշման արշավի հերթական դրսևորումն է։ Այն կարող է նոր ռիսկեր ստեղծել միջազգային բեռնափոխադրումների և էներգետիկ շուկաների համար, որոնք արդեն իսկ խաթարված են Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության պատճառով։

Թեհրանից առայժմ չեն արձագանքել այս որոշմանը, սակայն երկրի զինված ուժերից նախօրեին հայտարարել էին, որ կփակեն Կարմիր ծովով, ինչպես նաև Պարսից ծոցով և Օմանի ծովով իրականացվող առևտուրը, եթե ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը շարունակվի։

Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ շրջափակման առաջին 48 ժամերին որևէ նավ չի փորձել ճեղքել այն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ինչ է պետք իմանալ ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման մասինԹրամփը հայտարարում է՝ ԱՄՆ-ն կշրջափակի ՀորմուզըԹրամփը հայտարարում է՝ Իրանը «շատ վատ աշխատանք» է կատարում Հորմուզի նեղուցով նավթի անարգել անցումն ապահովելու հարցում