ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան դադարեցնեն պատերազմը մինչև ամառ. Զելենսկի

Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան լուծում գտնեն՝ մինչև ամառ վերջ տալու պատերազմին, հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա ասել է, որ Վաշինգտոնն առաջարկել է մեկ շաբաթ անց Մայամիում անցկացնել Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունների նոր փուլ, և որ Կիևը համաձայնել է դրան:

«Ամերիկացիները կողմերին առաջարկում են դադարեցնել պատերազմը մինչև այս ամառվա սկիզբը և, հավանաբար, ճնշում կգործադրեն կողմերի վրա, որպեսզի նրանք հավատարիմ մնան այդ ժամանակացույցին»,- նշել է Զելենսկին: