Միացյալ Նահանգները թույլ է տվել ռուսական նավթով բեռնված նավի մուտքը Կուբա՝ չնայած Վաշինգտոնի կողմից կիրառվող վառելիքի արգելափակմանը։
«Եթե որևէ երկիր հիմա ուզում է Կուբա նավթ ուղարկել, ես դրա դեմ խնդիր չունեմ, դա լինի Ռուսաստանը, թե ուրիշ որևէ երկիր»,‑ ասել է Թրամփը լրագրողներին։
«Մեզ հաճելի է, որ նավթամթերքների առաքումն արդեն հասել է կղզի»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանյան աղբյուրները նշում են, որ կողմերը բանակցում են Կուբային ավելի շատ նավթ հասցնելու ուղղությամբ։
Կուբան երկար տարիներ ծանր տնտեսական ճգնաժամի մեջ է, որը վերջին երեք ամիսներին ավելի է խորացել ԱՄՆ-ի կողմից իր վրա կիրառվող նավթային արգելափակման պատճառով։
Կուբան կորցրել է իր գլխավոր նավթամատակարար Վենեսուելային, երբ ԱՄՆ հատուկ ուժերն այս տարվա հունվարին առևանգեցին ու ձերբակալեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է, որ Կուբան ցանկանում է «գործարք» կնքել ԱՄՆ-ի հետ