ԱՄՆ-ն ու Իսրայելը լուրջ հաջողություններ ունեն Իրանի դեմ պատերազմում. Թրամփ

Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն ու Իսրայելը լուրջ հաջողություններ ունեն, հայտարարել է ԱՄՆ նախագահը։

«Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է ընթանում», - Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանն ասել է Դոնալդ Թրամփը՝ ի պատասխան լրագրողի հարցի։

«Նրանք նավատորմ չունեն, այն ջախջախվել է։ Նրանք ռազմաօդային ուժեր չունեն, այն ջախջախվել է։ Նրանք օդային հայտնաբերման համակարգ չունեն, դա ջախջախվել է», - շեշտել է նա։

Թրամփը խոստովանել է, որ Իրանը դեռ հրթիռակոծում է Պարսից ծոցի իր հարևաններին, բայց հավելել է, որ ԱՄՆ-ն հարվածում է իրանական հրթիռների արձակման օբյեկտներին։

Հարցին, թե որը կլինի Իրանում դեպքերի զարգացման ամենավատ սցենարը, ԱՄՆ նախագահը պատասխանել է․ «Կարծում եմ, եթե նույնքան վատ մեկը գա իշխանության։ Դա կարող է պատահել։ Մենք չենք ուզում, որ դա պատահի»։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ավելի լավ կլինի, որ պատերազմի ավարտից հետո երկիրը ղեկավարի Իրանի ներսում գտնվող մեկը, այլ ոչ թե հանգուցյալ շահի որդին՝ Ռեզա Փեհլավին. «Նա [Փահլավին] շատ հաճելի մարդու տպավորություն է թողնում։ Բայց ինձ թվում է, որ ներսից ինչ-որ մեկը կարող է ավելի լավը լինել պաշտոնը ստանձնելու համար»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միրզոյանը Կալլասի ու Ժան-Նոել Բարոյի քննարկել է Մերձավոր Արևելքում իրավիճակըԹրամփը պնդում է՝ Իրանի ՀՕՊ-ը, օդուժը, նավատորմը և ղեկավարությունը վերացված են, Փեզեշքիանը վստահեցնում է՝ շարունակում են աշխատել Օր 4-րդ. Դեռ ոչինչ չի վկայում, թե առաջիկայում պատերազմը կդադարեցվիԻսրայելը Խամենեիին հետևել է ճանապարհային տեսախցիկների միջոցով. FT