ԱՄՆ Առևտրի պալատի բիզնես առաքելության շրջանակում, որը ղեկավարում էր Մերձավոր Արևելքի և Թուրքիայի հարցերով ավագ փոխնախագահ Խուշ Չոքսին, անցկացվել է կլոր սեղան՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի, ինչպես նաև SOCAR-ի, «AzerEnergy»-ի, «Azerishig»-ի, «Azeristilik techizat»-ի Վերականգնվող էներգիայի պետական գործակալության և Էներգետիկ հարցերի կարգավորման գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ։
ԱՊԱ-Էկոնոմիկսը, հղում անելով Էներգետիկայի նախարարությանը, հայտնում է, որ կլոր սեղանի ընթացքում նշվել է, որ էներգետիկ անվտանգության ոլորտում ադրբեջանա-ամերիկյան այս գործընկերությունը զգալի ներդրում է ունեցել ոչ միայն ազգային նախագծերի, այլև տարածաշրջանային և միջազգային նախաձեռնությունների հաջող իրականացման մեջ։ Ամերիկյան ընկերությունների տեխնոլոգիաները, փորձն ու ներդրումները վճռորոշ դեր են խաղացել խոշոր տրանսազգային էներգետիկ նախագծերի ձևավորման գործում։
Ընդգծվել է, որ պետությունների ղեկավարների՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելուն և ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական գործընկերության հիմքով ամրապնդելուն ուղղված քաղաքականությունը ևս խթանել է էներգետիկ համագործակցության զարգացումը։
Նաև քննարկվել են նավթի, գազի, վերականգնվող էներգետիկայի, էլեկտրաէներգիայի, ջրածնի և էներգաարդյունավետության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Գնահատական է տրվել նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև էլեկտրաէներգետիկ միջանցքների իրականացմանը, TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի փոխադրմանը, ինչպես նաև այս նախագծերի շրջանակում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հեռանկարներին։
Նշվում է, որ պատվիրակության կազմում եղել են այնպիսի ընկերությունների ղեկավարներ, ինչպիսիք են Apple, Ericsson AB, ExxonMobil, Herbalife, Meta, Visa, Boeing Global, Marriott, Mastercard, Shell International և այլն։
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP երթուղով էլեկտրաէներգիայի փոխադրման նախագիծը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը, փետրվարի 9,2026թ.