ԱՄՆ-ն նախատեսում է Գազայի «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն անցկացնել փետրվարի 19-ին. Axios

Սպիտակ տունը նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել Գազայի հարցով նախագահ Դոնալդ Թրամփի այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» առաջնորդների առաջին հանդիպումը, հայտնել Է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյային և չորս երկրների դիվանագետներին, որոնք խորհրդի կազմում են:

Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնի խաղաղության ամերիկյան ինստիտուտում: Դրանից մեկ օր առաջ՝ փետրվարի 18-ին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախատեսում է Թրամփի հետ հանդիպել Սպիտակ տանը:

Պարբերականը հավելել է, որ հանդիպման, որը նաև կարող է դառնալ Գազայի վերականգնման համար միջոցներ հայթայթելու համաժողով, անցկացման պլանները վաղ փուլում են, փոփոխության ենթակա են:

Սպիտակ տունը և ԱՄՆ Պետդեպարտամենտը չեն մեկնաբանել «Խաղաղության խորհրդի» գումարման մասին տեղեկությունը:

Խորհրդին միացել է ավելի քան 20 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: