ԱՄՆ-ն դեռևս կարևոր դեր ունի Ռուսաստանի հետ պատերազմը ավարտելու հարցում։ Այս մասին այսօր ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան՝ ընդգծելով, որ Ֆրանսիայում G7 հանդիպման շրջանակում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
«Ուկրաինայի առաջարկներն իրատեսական են և իրագործելի։ Մոսկվայի վրա ճնշում գործադրելը կարևոր է՝ պատերազմն ավարտելու համար», - X-ում գրել է Սիբիհան՝ հավելելով, որ քննարկել են նաև Մերձավոր Արևելքի զարգացումները։
«Ուկրաինայի դիրքորոշումն այն է, որ Մոսկվայի և Թեհրանի ռեժիմները միասնական աշխատաքն են տանում՝ պատերազմի տևողությունը երկարաձգելու համար», - կարծիք է հայտնել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուբիոն ժամանել է Ֆրանսիա, կմասնակցի G7 հանդիպմանը