Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակում ԱՄՆ-ն համագործակցում է հակամարտության երկու կողմերի հետ և այժմ կենտրոնացած է անվտանգության ավելի լայն ճարտարապետության ստեղծման վրա, սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացն ու փեսան՝ Ջարեդ Քուշները։
«Նախագահի ցուցումով մենք ջանասիրաբար աշխատում ենք բոլոր կողմերի հետ՝ երկարատև խաղաղության ուղի գտնելու համար։ Մեր ուշադրությունը կենտրոնացած է ոչ միայն այս սարսափելի պատերազմն ավարտելու, այլև ավելի լայն անվտանգության ճարտարապետության կառուցման վրա, որն անհրաժեշտ է՝ ապահովելու համար, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո դրանք երբեք չվերսկսվեն», - գրել է Քուշները X-ում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կրեմլում ակնկալում են, որ Թրամփը կշարունակի իր խաղաղարար ջանքերըՄինչ այդ էլ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էր սոցցանցում գրել, որ ԱՄՆ-ի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 10-ին և 11-ին:
«Քննարկումները կկենտրոնանան պատերազմից հետո անվտանգության, լարվածության թուլացման, մարդասիրական նախաձեռնությունների և խաղաղության ուղղությամբ հաջորդ քայլերի վրա», - գրել էր նա:
Ամերիկացի պաշտոնյան պարզաբանել էր, որ բանակցությունները կանցկացվեն աշխատանքային խմբի մակարդակով՝ «նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու ջանքերի շրջանակում»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եռակողմ բանակցություններն Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 10-11-ը. ՈւիթքոֆԱբու Դաբիի բանակցություններում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը:
Ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նրա տեղակալը, ինչպես նաև ռազմական ոլորի ներկայացուցիչներ: