ԱՄՆ-ն առգրավել է իրանական բեռնատար նավ, Թեհրանը խոստանում է պատասխան հարված հասցնել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինուժը Իրանի դրոշի ներքո նավարկող բեռնանավ է գրավել, որը փորձել է շրջանցել ամերիկյան ռազմածովային ուժերի շրջափակումը:

Վաշինգտոնից հայտնում են՝ բեռնանավն ԱՄՆ-ի «լիարժեք վերահսկողության տակ է»։

«Այսօր, Իրանի դրոշի ներքո նավարկող TOUSKA բեռնանավը փորձել է անցնել մեր ծովային շրջափակումը, և լավ չստացվեց իրենց համար», - սոցցանցում նախօրեին գրել է նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անձնակազմն անտեսել է կանգ առնելու բազմաթիվ զգուշացումները:

«TOUSKA-ն գտնվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ՝ նախկինում Իրանի համար ապօրինի գործունեություն ծավալելու համար: Մենք լիարժեք վերահսկում ենք նավը և ստուգում ենք, թե ինչ կա դրա վրա»,- հայտարարել է Թրամփը։

Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Օմանի ծոցում իրանական առևտրային նավերից մեկի վրա կրակ բացելով հրադադարի ռեժիմը խախտելու համար և խոստացել է հակահարված տալ։

Լարվածությունը գրանցվել է այսօր Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ԱՄՆ-Իրան հնարավոր բանակցությունների ֆոնին։ Թրամփը նախօրեին հայտնել է, որ ամերիկացի բանագնացներն այսօր կլինեն Իսլամաբադում՝ բանակցելու Իրանի հետ, սակայն Թեհրանից արձագանքել են՝ քանի դեռ ԱՄՆ-ն Իրանին ծովային շրջափակման է ենթարկում, պատվիրակություն չի գործուղի Իսլամաբադ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարում է՝ ԱՄՆ բանագնացները վաղը կլինեն Պակիստանում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարում է՝ ԱՄՆ բանագնացները վաղը կլինեն ՊակիստանումՎենսը Իսլամաբադ չի մեկնի․ ԹրամփԹուրքիան «Միջին միջանցքը» առաջարկում է որպես Հորմուզի նեղուցի այլընտրանք. Financial Times