ԱՄՆ - Իրան համաձայնագիրը շատ վատ է Իսրայելի համար. ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոն, արխիվ

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտարարել է, որ ԱՄՆ - Իրան համաձայնագիրը «շատ վատ» է Իսրայելի, ԱՄՆ-ի և Պարսից ծոցի երկրների համար։

Իսրայելական Channel 14-ին տված մեկնաբանություններում Դանոնն ասել է, որ փորձելով հնարավորինս արագ ավարտել բանակցային գործընթացը՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին թույլ է տվել «բարելավել» իր դիրքերը։

«Բայց մենք պետք է սպասենք։ Դեռևս որոշում չկա՝ միայն [բանակցությունները] շարունակելու շրջանակ», - նշել է դեսպանը:

Շաբաթասկզբին Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Երկու երկրների միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը Շվեյցարիայում:

ԱՄՆ նախագահը քննադատում է Իսրայելի ղեկավարությանը Վաշինգտոն-Թեհրան գործարքից առաջ Լիբանանում Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ին հարվածելու համար: Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ Իսրայելի գործողությունները կարող են խանգարել ԱՄՆ-Իրան գործարքին։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, մինչդեռ, հայտարարել է, թե թույլ չեն տա, որ Իրանը միջուկային զենք ունենա, իսկ իսրայելական բանակը կմնա Լիբանանի հարավում ստեղծված բուֆերային գոտում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը վերջնական չէԻրանական առաջին լցանավերն են անցել Հորմուզը, Իսրայելը շարունակում է հարվածները ԼիբանանինԱրաղչին Լավրովին ներկայացրել է ԱՄՆ-ի հետ հուշագրի մանրամասներըԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է «խաղի կանոնները փոխել». Կանադայի վարչապետԹրամփը քննադատել է Իսրայելի մարտավարությունը Լիբանանում՝ ասելով, որ այն սպանում է խաղաղ բնակիչներիԻրանը սպառնում է պատասխանել Իսրայելում Լիբանանի գործողություններինԱՄՆ-Իրան բանակցությունները երկու փուլով կանցկացվեն, փոխըմբռնման հուշագիրը մոտ 1,5 էջանոց էՇրջանակային համաձայնագիրը հստակ սահմանում է՝ Թեհրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ստեղծել. ԹրամփԻ՞նչը կորոշի ԱՄՆ-Իրան գործարքի հաջողությունը. ԱՄՆ դիվանագետի հարցազրույցը «Ազատությանը»ԱՄՆ-Իրան համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա շվեյցարական ԲուրգենշտոկումԻսրայելը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա, նաև դուրս չի գա Լիբանանից. Նեթանյահու