ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կայցելի Օման

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին վաղը կայցելի Օման, որտեղ անցած շաբաթավերջին իրանական պատվիրակությունը ամերիկյան կողմի հետ բանակցել էր՝ Օմանի միջնորդությամբ։

«Լարիջանին կհանդիպի Օմանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները», - հաղորդել է իրանական Tasnim գործակալությունը։

ԱՄՆ-ի և Իրանի դիվանագետներն անցյալ ուրբաթ վերսկսեցին անուղղակի բանակցությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման և փոխադարձ սպառնալիքների ֆոնին: Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը դեռևս չեն հայտարարվել:

Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի միջուկային ծրագրից բացի բանակցություններում ներառել նաև Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը սահմանափակելու հարցը, սակայն Թեհրանը բացառում է քննարկումներն այդ խնդրի շուրջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրան-ԱՄՆ բանակցություններն առաջընթացի քայլ էին. ՓեզեշքիանՆեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ, կքննարկվի Իրանի հարցըԱՄՆ բանակցային թիմն այցելել է Արաբական ծովում գտնվող «Աբրահամ Լինքոլն» ավիակիրԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը կհարվածի տարածաշրջանում ամերիկյան բազաներին. ԱրաղչիԹրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների ևս մեկ փուլի մասինԱՄՆ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանից ապրանքներ ներկրող ցանկացած երկրի համար Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի նավթի արտահանման դեմ