ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների դիմելու սովորությունը վտանգավոր «կախվածություն» է, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:
« Երբ Վաշինգտոնը ապացուցում է, որ անկարող է դիվանագիտություն վարել, նա դիմում է պատժամիջոցների, իսկ երբ այդ պատժամիջոցները արդյունք չեն տալիս, պարզապես մեծացնում է դրանց չափաբաժինը», - X-ում գրել է նա։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հուլիսի կեսերին էր հայտարարել, որ նոր պատժամիջոցներ է սահմանել իրանցի գործարար Մոհամադ Հոսեյն Շամխանիի նավթային և ծովային փոխադրումների ցանցի նկատմամբ՝ այն անվանելով Իրանի նավթի արտահանման հիմնական օղակներից մեկը։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները վերաբերում են 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև նավերին, որոնք, ըստ Վաշինգտոնի, օգնում են շրջանցել միջազգային սահմանափակումներն ու ապահովում են Իրանի նավթային եկամուտները։