Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները կապի մեջ են Ուկրաինայի հարցով, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նախօրեին հեռախոսազրույց էին ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել նաև ռուս-ուկրաինական պատերազմը: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցումը կենսական նշանակություն ունի, և, որ նա պատրաստ է օգնել:
Ուշակովի տեղեկացմամբ՝ Թրամփը հայտնել է նաև, որ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կայցելեն Ռուսաստան: