ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից Իրանում հիվանդանոցներ են վնասվել. ԱՀԿ

Իրան - Թեհրանի Գանդի հիվանդանոցում, 2-ը մարտի, 2026թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ Իրանի մայրաքաղաքում գտնվող հիվանդանոցից մարդիկ են տարհանվել մոտակայքում հնչած պայթյունների հետևանքով։ Ըստ միջազգային կազմակերպության՝ երեք այլ բժշկական կենտրոններ նույնպես վնասվել են ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ օդային պատերազմ սկսելուց ի վեր։

ԱՀԿ խոսնակը նշել է, որ կազմակերպությունը փորձում է ստուգել տեղեկությունները ինչպես Թեհրանում գտնվող Մոթահարի հիվանդանոցի, այնպես էլ Իրանի հյուսիս-արևմտյան Սարաբ քաղաքում և արևմտյան Համադան նահանգում գտնվող այլ բժշկական կենտրոնների վնասման վերաբերյալ։

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին այսօր Մարդու իրավունքների խորհրդին ուղղված իր ելույթում հիվանդանոցների վրա հարձակումները որակել է «անկանոն հարձակումներ»՝ առանց այլ մանրամասներ ներկայացնելու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի երրորդ օրն էՉեղարկվել են մի շարք չվերթեր Երևանից դեպի Մերձավոր Արևելք և հակառակ ուղղությամբՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ռազմական սրման ազդեցությամբ կրթական հաստատությունների վրաԱԷՄԳ-ն չունի ցուցում, որ հարվածները Իրանում վնասել են միջուկային օբյեկտներԹրամփը հայտարարում է ռազմական գործողությունները շարունակելու մասին