ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ՝ 26 սենատոր և 75 ներկայացուցիչ, նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը (ANCA):
Ամերիկացի օրենսդիրները մատնանշել են այն, որ Բաքուն անօրինական դատավճիռներ է կայացնում հայ պատանդների նկատմամբ, ոչնչացնում է հայկական քրիստոնեական ժառանգությունն Արցախում և շարունակական ռազմական օկուպացիայի տակ է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքը:
Նամակը հեղինակել են սենատոր Գարի Փիթերսը (դեմոկրատ, Միչիգան), սենատոր Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա), ներկայացուցիչներ Գաս Բիլիրակիսը (հանրապետական, Ֆլորիդա) և Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ, Նյու Ջերսի): Նամակը նաև ստացել է Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերի (դեմոկրատ, Նյու Յորք), ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի շարք հանձնաժողովների և ենթահանձնաժողովների ղեկավարների աջակցությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել էՆամակով օրենսդիրներն արձագանքում են Թրամփի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության մասին» օրենքի (FREEDOM Support Act) 907-րդ բաժնի գործողության կասեցումը չեղարկելու մասին որոշմանը, ինչն ԱՄՆ-ին կրկին թույլ է տալիս ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին:
Նախագահ Թրամփն առաջին անգամ 907-րդ բաժնի կիրառումը կասեցրել էր 2025-ի օգոստոսին՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովից հետո, իսկ 2026-ի հուլիսին Կոնգրեսին տեղեկացրել է 907-րդ բաժնի գործողության կասեցումը երկարաձգելու իր մտադրության մասին:
«Կոռումպացված և ցեղասպան Ալիևի ռեժիմը ո՛չ կարիք ունի, ո՛չ էլ արժանի է ամերիկյան առատաձեռնությանը, հատկապես, երբ այդքան շատ ամերիկացիներ տնտեսական դժվարությունների են բախվում այստեղ՝ հայրենիքում»,- ասել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանի հանրային գործիչները քննարկում են Արցախի եկեղեցիների ավերման փաստերով ՄԻԵԴ դիմելու հարցըՆա նշել է, որ նախագահ «Թրամփի կողմից Բաքվին ԱՄՆ-ի զենքի և օգնության 907-րդ բաժնի սահմանափակումների չեղարկումը հետ է մղում խաղաղության գործընթացը՝ խրախուսելով Իլհամ Ալիևին ավելի ուժեղացնել իր իշխանության չարաշահումը հայ պատանդների նկատմամբ, քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումը, հայկական տարածքների օկուպացիան և փախստականներին թույլ չտալը, որը անվտանգ, հավաքական և ապահով վերադարձն իրենց նախնիների հայրենիք՝ Արցախ»:
«Հայերը և դաշնակից ամերիկացիները իրենց երախտագիտությունն են հայտնում սենատոր Փիթերսին և բոլոր նրանց, սկսած սենատոր Շիֆից և ներկայացուցիչներ Բիլիրակիսից ու Փալոնից, որոնք միացել են նրան հաշվետվողականության այս նախաձեռնությունը ղեկավարելու գործում»,- հավելել է Համբարյանը:
2026-ի փետրվարին Ադրբեջանը 2023-ի հարձակումից ի վեր կալանավորված 16 հայ պատանդների, այդ թվում՝ Արցախի քաղաքական և ռազմական առաջնորդների, դատապարտեց 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, իրավական փորձագետները և Եվրոպական խորհրդարանը լայնորեն դատապարտել են այս դատավարությունը՝ այն որակելով որպես արդարադատության ձախողում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բացառիկ լուսանկարներ. Լեռնային Ղարաբաղում քանդվել են տաճար և եկեղեցիՀայ պատանդները կալանքի ընթացքում ենթարկվել են խոշտանգումների և բռնության, ինչպես նաև զրկվել են հիմնարար իրավական իրավունքներից։ 2025-ի սեպտեմբերին Ադրբեջանը վտարեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն՝ միակ կազմակերպությունը, որը լիազորված էր այցելել հայ պատանդներին։ 2026-ի հունիսի 23-ին լրացավ նրանց անօրինական կալանքի հազարերորդ օրը։
«Ակնհայտ է, որ 907-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու որոշումը չի խրախուսել Ադրբեջանին մասնակցել ռազմագերիների ազատ արձակման ապահովմանը», - նշում են օրենսդիրները նամակում։
«Հետևաբար, մենք մտահոգված ենք, որ Ադրբեջանի անհամապատասխան վարքագիծը սպառնում է տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղության հեռանկարներին, և որ 907-րդ հոդվածի շարունակական անտեսումը՝ առանց այս մտահոգությունները լուծելու պարտավորության, միայն կխրախուսի հետագա անկայունացնող գործողությունները»,- նշում են ամերիկացի օրենսդիրները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արցախում արձանագրվել է հայկական եկեղեցու հերթական վանդալիզմի դեպքըՆամակում օրենսդիրները նաև նշել են Արցախում Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների ոչնչացումը, այդ թվում՝ 2026-ի ապրիլին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում երկու տաճարների քանդման մասին հաղորդագրությունները, ինչպես նաև Հայաստան 2021 և 2022 թվականների անօրինական ներխուժումներից հետո Ադրբեջանի ռազմական ներկայությունը մոտ 241 ք/կմ տարածքում, որը միջազգայնորեն ճանաչվել է որպես Հայաստանի տարածք:
Նամակում նշվում է, որ Հայաստանը 2024-ի մայիսին վերադարձրել է ադրբեջանական չորս անկլավ, մինչդեռ Բաքուն չի արձագանքել այս քայլին և դուրս չի բերել իր զորքերը:
«Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինն արգելում է ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանին, մինչև այն չձեռնարկի իրական քայլեր՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և այլ հարձակողական գործողությունները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: