«Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանը պատրաստ լինի ավարտել պատերազմը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու ԴԱբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների բանակցությունների հիմնական թեման եղել է տարածքային խնդիրը, հայտնում է Reuters-ը:

«Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանը պատրաստ լինի ավարտել այս պատերազմը, որն ինքն է սկսել», - նշել է Զելենսկին՝ հավելելով, որ ինքը պարբերաբար կապի մեջ է ուկրաինացի բանակցողների հետ, բայց դեռ վաղ է եզրակացություններ անել ուրբաթ օրվա բանակցություններից։

«Կտեսնենք, թե ինչպես կընթանա զրույցը վաղը և ինչ արդյունք կլինի», - ասել է նա։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար և պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ բանակցություններում քննարկվել են պատերազմը դադարեցնելու պարամետրերը և «բանակցային գործընթացի հետագա տրամաբանությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ բանակցությունները