Արաբական Միացյալ Էմիրությունները այսօր հայտարարել է նավթ արդյունահանող պետությունները միավորող կազմակերպությունը՝ OPEC-ը լքելու որոշման մասին։ Այն, ըստ Էմիրությունների էներգետիկայի նախարարի, ուժի մեջ կմտնի մայիսի 1-ին։
Նախարարի խոսքով՝ որոշումը կայացվել է համաշխարհային էներգետիկ շուկայում Էմիրությունների քայլերի ճկունությունն ապահովելու նպատակով, «քանի որ կազմակերպությունը լքելու դեպքում մեր երկիրն այլևս որևէ պարտավորություն OPEC-ի առջև չի ունենա»։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԱՄԷ-ն օրական 3-ից 3.5 միլիոն բարել նավթ է արդյունահանում։ Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով, սակայն, դրա արտահանումը զգալիորեն դժվարացել է։