Ալիռեզա Արաֆին՝ Խամենեիի ժամանակավոր փոխարինող ղեկավար խորհրդում

Իրանի Փորձագետների վեհաժողովի փոխնախագահ Ալիռեզա Արաֆին նշանակվել է Իրանի ղեկավար խորհրդի իրավաբան անդամ՝ որպես գերագույն առաջնորդի ժամանակավոր փոխարինող: Այս մարմնին է հանձնարարված կատարել գերագույն առաջնորդի գործառույթները, քանի դեռ փորձագետների ասամբլեան նոր առաջնորդ չի ընտրել, հաղորդում Է ISNA լրատվական գործակալությունը:

Որպես պահապանների խորհրդի անդամ՝ Արաֆին կմիանա ժամանակավոր կառավարման խորհրդին՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և գերագույն դատավոր Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էջեի հետ միասին:

CNN-ն այսօր գերագույն առաջնորդի հավանական թեկնածուներից մեկը հենց Արաֆիին էր անվանել: Արևմտյան լրատվամիջոցները նրան ներկայացրել են որպես հարգված և հեղինակավոր հոգևորական, սպանված առաջնորդ Ալի Խամենեիի վստահված անձ:

Ժամեր շարունակ հերքումներից հետո Իրանը գիշերը հաստատեց երկրի գերագույն հոգևոր առաջնորդի մահը:

Սահմանադրության համաձայն՝ նախագահը, դատական իշխանության ղեկավարը և պահապանների խորհրդի բարձրաստիճան հոգևորականը ժամանակավորապես կկատարեն իրենց պարտականությունները, մինչև փորձագետների ժողովը ընտրի նրա իրավահաջորդին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խամենեին «պատմության ամենաչար մարդկանցից մեկն էր»:

Իրանը հարձակումներ է սկսել ամբողջ Մերձավոր Արևելքում՝ այնտեղ, որտեղ ԱՄՆ-ն ռազմական բազաներ ունի, այդ թվում՝ Դուբայում, Դոհայում, Բահրեյնում և Քուվեյթում՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների:

Կարմիր մահիկի տվյալներով՝ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ: Իրանը հաստատել է մի քանի պաշտոնյայի մահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանի առաջնորդ Խամենեին սպանված է Իրանում այսօր կստեղծվի ժամանակավոր ղեկավար խորհուրդԻրանը հայտնում է մի քանի պաշտոնյայի մահվան մասին