Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից Ալիկ Ալեքսանյանի կալանքն այսօր փոխվեց տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետով: Նա ազատությունից զրկվեց խորհրդարանական ընտրություններից 4 օր առաջ:

Ալեքսանյանը մեղադրվում է «Ուժեղ Հայաստան»-ի հավաքներին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ լինելով «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը, 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսը ձևական աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու՝ նրանց ներգրավելով Սամվել Կարապետյանի աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած հավաքներին ու ցույցերին։

Ըստ իրավապահների՝ 1400 մարդկանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում: ՔԿ-ի փոխանցմամբ՝ հարցաքննվել է շուրջ 500 անձ: