Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքու ժամանած ղազախական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, այդ թվում՝ «Թրամփի ուղու» իրագործման, ինչպես նաև «երրորդ երկրներում համատեղ ադրբեջանա-ղազախական ներդրումների հնարավորության» հեռանկարները։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևի և տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևի հետ նախագահ Ալիևի հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են այն դերակատարությունը, որ ունեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումն ինչպես նաև Հայաստանի տարածքով անցնող TRIPP նախագիծը տարածաշրջանային համագործակցության և տրանսպորտային կապերի տեսանկյունից», - նշված է հաղորդագրության մեջ։