«Իրանը թող չմոռանա, թե ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային». Ադրբեջանի նախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

«Իրանը թող չմոռանա, թե ինչպես մենք վերջ տվեցինք հայկական օկուպացիային», - այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք պաշտպանում ենք մեր տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք մեր հզորությունը ցուցադրել ցանկացած չարագործ ուժի, այնպես, ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային», - հայտարարել է Ալիևը՝ մեկնաբանելով Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածը։

«Այն պատվազուրկ մարդիկ, որոնք իրականացրել են այս ահաբեկչական գործողությունը, զղջալու են։ Նրանք չպետք է խաղան մեր համբերության հետ։ Ով ուզում է անել դա՝ կկործանվի «Երկաթե բռունցքի» կողմից», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալիև․ «Մեր զորքերը մարտական պատրաստության վիճակի են բերվել»Իրանը հարվածել է Նախիջևանին, կան տուժածներ, հայտարարում է Բաքուն, սպառնում պատասխանովԻրանը պնդում է, թե չի հարվածել Ադրբեջանին