Ալիև. «Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և առևտրային հարաբերություններ են հաստատում»

«Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և հաստատում են առևտրային հարաբերություններ»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում Ալիևն ընդգծել է. «Անցյալ տարի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ձեր նախաձեռնությամբ կայացած պատմական եռակողմ հանդիպման արդյունքները մեր տարածաշրջանում ստեղծեցին բոլորովին նոր և դրական մթնոլորտ։ Ես նաև կցանկանայի հատուկ նշել Ձեր երկրի շարունակական աջակցությունը տարածաշրջանային կայունությանը և տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային նախագծերին, մասնավորապես՝ TRIPP նախագծին»:

Ադրբեջանի նախագահն անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, նշել է, որ այն «հաջողությամբ զարգանում է»:

«Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը»,- APA-ի փոխանցմամբ՝ ասված է Թրամփին ուղղված շնորհավորական նամակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թրամփին և Վենսին