Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կայցելի Ադրբեջան

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կայցելի Ադրբեջան:

«Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցը Ադրբեջան՝ ոչ Բաքու: Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել է, հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը:

Թե կոնկրետ որտեղ է կայանալու հանդիպումը և որ օրը, Սիմոնյանը չմանրամասնեց:

Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևը հունիսին էր այցելել Հայաստան և Դիլիջանում հանդիպել այն ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Ալեն Սիմոնյանն էլ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում սեպտեմբերին էր Բիշքեկում հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին։ Սիմոնյան-Հաջիև բանակցությունները հաջորդել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։ Նրանք շարունակել էին խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ալեն Սիմոնյանը Բիշքեկում հանդիպել է Հիքմեթ Հաջիևին